Մառնեուլիում 18032 մարդ թոշակ է ստանում
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022 թվականի վիճակագրական տվյալները։ Տվյալները մշակվում են տարբեր ձևերով և ներառում են յուրաքանչյուր մունիցիպալիտետ:

2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Մառնեուլիի մունիցիպալիտետում թոշակ է ստանում 18032 մարդ։ Նշենք, որ նշված թիվը թոշակ ստացողների թվով ռեկորդային է քաղաքապետարանում։ Վիճակագրական տվյալներն ընդգրկում են 2012-ից 2022 թվականն ընկած ժամանակահատվածը, ամեն տարի Մառնեուլիի մունիցիպալիտետում կենսաթոշակ ստացողների թիվն ավելացել է։

Առաջարկում ենք թոշակառուների թիվը Մառնեուլիի մունիցիպալիտետում ըստ տարիների ՝ 
2012թ.՝ 12386 թոշակառու
2013թ.՝ 12662 թոշակառու
2014թ.՝ 13013 թոշակառու
2015թ.՝ 13406 թոշակառու
2016թ.՝ 13934 թոշակառու
2017թ.՝ 14542 թոշակառու
2018թ.՝ 15213 թոշակառու
2019 - 15973 թոշակառու
2020 - 16780 թոշակառու
2021 - 17404 թոշակառու
2022 - 18032 թոշակառու

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 107 500 մարդ։

Լուսանկարը ՝  «Ռադիո Մառնեուլի» արխիվ

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google