Մառնեուլիում սոցիալական նպաստ է ստանում 3320 ընտանիք

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022 թվականի վիճակագրական տվյալները։

Սոցիալական փաթեթ և ապրուստի նպաստ ստացող ընտանիքների թիվը արտացոլված է վիճակագրական տվյալների մեջ։

2022 թվականին Մառնեուլիում սոցփաթեթ ստացողների թիվը 3320 է, 2022 թվականին սոցփաթեթ ստացողների թիվը նախորդ երեք տարիների համեմատ ավելի քիչ է։ 2019 թվականին սոցիալական փաթեթ է ստացել 3341 մարդ, 2020 թվականին՝ 3353, 2021 թվականին՝ 3464 մարդ։

Մառնեուլիում 3690 ընտանիք կենսապահովման նպաստ է ստանում: Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի ավելանում է կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը ՝ 

2012թ.՝ 1289 ընտանիք
2013 - 1 133 ընտանիք
2014 - 1205 ընտանիք
2015 - 1 195 ընտանիք
2016թ.՝ 1908 ընտանիք
2017 - 2 117 ընտանիք
2018 - 2 199 ընտանիք
2019 - 2276 ընտանիք
2020 - 2900 ընտանիք
2021 - 3495 ընտանիք
2022 - 3690 ընտանիք

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 107 500 մարդ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google