Մառնեուլին այլևս չունի Հայրենական պատերազմի վետերաններ

Այսօր՝ մայիսի 9-ին, 78 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից։

Մառնեուլին այլևս չունի Հայրենական պատերազմի վետերաններ։ Անցյալ տարի կենդանի էին միայն երկու վետերաններ՝ 98-ամյա Հուսեյն Վալիևը և 96-ամյա Զյաթխան Կիրյակովը, թեև «Ռադիո Մառնեուլի» տեղեկություններով, երկուսն էլ մահացել են։ Այս տարի Մառնեուլիի քաղաքապետարանը գնել է 900 լարիի ծաղիկներ՝ զարդարելու Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսների հուշակոթողները։

«Դուք գիտեք, որ 78 տարի է անցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից։ Այս պատերազմը գրանցվեց որպես մարդկության պատմության ամենաարյունալի և կործանարար իրադարձությունը։ Հեռանալով Վրաստանից՝ տասնյակ հազարավոր մարտիկներ կռվեցին ֆաշիստ զավթիչների դեմ, ովքեր բարեխղճորեն վճարեցին իրենց պարտքը ազգին ու երկրին։ Կռվողներից շատերը չկարողացան վերադառնալ իրենց հայրենիք, իսկ վերադարձածների մեծ մասն արդեն մեզ հետ չէ: Տեղին եմ համարում ևս մեկ անգամ մեծարել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսներին, նրանց հուշահամալիրները զարդարել ծաղկեպսակներով ու ծաղիկներով։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը օրենքով նախատեսված աշխատանքներ իրականացնել գնումների հետ կապված",- գրված է պարզեցված  մրցույթային հաշվետվության մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և ամենաարյունալի հակամարտությունը։ 1939-1945 թվականներին տեւած պատերազմը 300 հազար վրացիների կյանք է խլել։ Մարտեր են տեղի ունեցել 40 նահանգների տարածքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google