Ինչ է եվրոպական շուկան և ինչպես կարող ենք արտադրանք արտահանել, հարցազրույց տնտեսական փորձագետի հետ

2014 թվականին Վրաստանը Եվրամիության հետ ստորագրել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (DCFTA):


DCFTA-ն ընդգրկում է առևտրի հետ կապված հարցերի լայն շրջանակ և նախատեսում է Վրաստանի առևտրին առնչվող օրենսդրության աստիճանական մերձեցում Եվրամիության օրենսդրության հետ:

Ո՞րն է ազատ առևտրի խորը և համապարփակ տարածքը, որն է Եվրամիության շուկան, ի՞նչ է մեզ անհրաժեշտ արտահանել Եվրամիություն և որքանո՞վ է իրատեսական այսօրվա Վրաստանի պայմաններում պարտավորությունների կատարումը, այս  հարցերի շուրջ  «Ռադիո Մառնեուլի»-ին  հարցազրույց է վարել  և  ձայնագրել տնտեսագետ Գիգլա Միկաուտաձեի հետ։  Ինչպես մեզ հետ զրույցում ասում է Միկաուտաձեն, ձեռնարկատերերի համար կարևոր է ճիշտ տեղեկատվություն ունենալ եվրոպական շուկայի լավ կողմերի  մասին։

«Գիտեք, որ 2014 թվականին մենք ստորագրել ենք այս համաձայնագիրը Եվրամիության հետ, որը ենթադրում է, որ մենք ունենք ազատ առևտուր Եվրամիության հետ։ Վրացական արտադրանքը ԵՄ շուկա է մտնում առանց մաքսատուրքերի։  Մենք ներմուծման հարկ չենք վճարում։  Ով նման պայմանագիր չունի, վճարում է։ Այստեղ ձեռնարկատերերը պետք է ուշադրություն դարձնեն երկու հիմնական խնդրի վրա, առաջինը պետք է լինի այն, որ եթե ապրանքը գյուղատնտեսական է, ապա այն պետք է աճեցվի Վրաստանում։ Երկրորդ՝ եթե վերամշակվի, հիմնական հումքը պետք է լինի վրացական։ Գործարարը պետք է նախօրոք լավ հասկանա, թե ինչ պահանջներ կան այս առումով և հավասարեցնի չափանիշները»։

Միկաուտաձեի խոսքով, Եվրամիությունը միավորում է եվրոպական 27 երկրներ, որտեղ ապրում է բարձր եկամուտով և գնողունակությամբ ավելի քան 5 միլիոն սպառող։

«Մեզ հնարավորություն է տրվում մտնել այն շուկա, որի մասին երազում է ցանկացած ձեռնարկատեր ցանկացած երկրում։ Ահա ձեր բիզնեսը ընդլայնելու յուրօրինակ միջոց, եթե այս քսանյոթ երկրներից մեկ կամ երկու երկիր մտնեք, դա կարող է բավարար լինել ձեր բիզնեսի զարգացման համար»:

Նշենք, որ մայիսի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ, որը հայտարարվում է տեղական փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով։


Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է «HEKS-EPER GEORGIA» միջազգային կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և ամբողջական մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը հրավիրված էր փորձագետ Գիգլա Միկաուտաձեն, ով խոսեց վրացական ապրանքների եվրոպական շուկա արտահանման, չափանիշների և պահանջների մասին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google