Մառնեուլիում անջատվել է լուսացույցը՝ տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Մառնեուլի քաղաքի միակ լուսացուցը  մի քանի օր է անջատված է։

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ լուսացույցները հատուկ անջատվել են՝ քաղաքում խցանումների պատճառները դիտարկելու համար։

«Ռուսթավելի փողոցի վերականգնման պլանավորումը շարունակվում է, և այժմ մենք դիտարկում ենք այն։ Քանի որ երբեմն խցանումներ են լինում, հետագայում հնարավոր է ինչ-որ բաներ փոխել,  10 օր կդիտարկենք,  դրա համար էլ լուսացույցը ժամանակավոր անջատված է։ - ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավար Ագիլ Ամիրջանովը։

Ամիրջանովի խոսքով՝ քաղաքապետարանն աշխատում է Մառնեուլիի Ռուսթավելի փողոցի վերականգնման նախագծի վրա, ինչի պատճառով էլ վերահսկվում է մեքենաների տեղաշարժը՝ պարզելու, թե ինչն է առաջացնում քաղաքում խցանումներ։ Այս փուլում հայտնի չէ, թե կոնկրետ երբ կսկսվի Մառնեուլիի Ռուսթավելի փողոցի վերականգնումը։

Մառնեուլի քաղաքում լուսացույցը տեղադրված է միայն մեկ տեղում՝ շուկայի և թիվ 5 դպրոցի մոտ։ Լուսացույցը մի քանի օր է, ինչ անջատված է, և սպասվում է, որ այն կմիացվի երկուշաբթի՝ հունիսի 5-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google