Մառնեուլցի ձյուդոյիստը Պրահայի Եվրոպայի գավաթի հաղթող է
Մառնեուլցի  ձյուդոիստ Կոտե Կապանաձեն Պրահայի Եվրոպայի գավաթի հաղթող է։ Տեղեկությունը տարածում է տեղական ինքնակառավարումը ֆեյսբուքյան էջում։


«73 կգ քաշային կարգում Մառնեուլիի ձյուդոիստ Կոտե Կապանաձեն եզրափակիչ խաղում հաղթեց գերմանացի Ֆիլիպ Դրեքսլերին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նշված մրցաշարում Վրաստանի պատիվը պաշտպանում են 37 տղամարդ և 6 կին ձյուդոիստներ։ Մառնեուլիի քաղաքապետարանը շնորհավորում է Կոտեին հաղթանակի  համար»,- գրում է Մառնեուլիի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում։

Պրահայում հունիսի 3-4-ը կայացել է Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը:

Լուսանկարը՝ Իպոն• Ippon



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․   ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google