Մառնեուլի քաղաքի N3 մանկապարտեզում տեղադրվել են 42 կՎտ
հզորությամբ արևային ֆոտովոլտային մարտկոցներ։
Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝
մանկապարտեզում արևային մարտկոցները տեղադրվել են Մառնեուլիի
քաղաքապետարանի և լեհական Գմինա Կոբիլնիցայի միջև ստորագրված
համագործակցության հուշագրի շրջանակներում։
«
Ֆոտոէլեկտրական համակարգի փորձարկումն ու ստուգումն արդեն
ավարտվել է, կայանը նորմալ աշխատում է։
Ֆոտովոլտային համակարգի տեղադրումն իրականացվել է RP Global
ընկերության կողմից՝ լեհական կողմի պատվերով, որը միջազգային
մակարդակի մշակող և օպերատոր է վերականգնվող էներգիայի
ոլորտում։ - նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Արեւային մարտկոցների տեղադրման նախագծի արժեքը 26680 եվրո է, իսկ
ամբողջ գումարը վճարել է Գմինա Կոբիլնիցայի տեղական
ինքնակառավարումը։
Հայտարարության մեջ Մառնեուլիի ինքնակառավարումը շնորհակալություն է
հայտնում Գմինա Կոբիլնիցային ծրագրի իրականացման համար և նշում, որ
արևային մարտկոցների տեղադրմանը այցելել են
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովը, սակրեբուլոյի
նախագահ Ամիրան Գիորգաձեն, Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր
Շուբիտիձեն, քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռիչարդ Գիգանը,
քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և Մառնեուլիի
քաղաքապետարանի մանկապարտեզների միության
ղեկավարները:
Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան