Մառնեուլիի 14 մանկապարտեզներից
միայն 11-ն է գործում։ Երեք մանկապարտեզում ուսումնական գործընթացը
դադարեցվել է։
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մառնեուլ»-ին
ասել է, որ երեք մանկապարտեզներից մեկում վերանորոգման աշխատանքներ են
ընթանում, իսկ երկուսում՝ արտակարգ դրության պատճառով, շենքերը
վերականգնվում են։
«
Ծերեթելիի մանկապարտեզի հիմքն արդեն դրվել է, սկսվել է
շինարարությունը։ Շուլավերիի մանկապարտեզի հիմքի նախապատրաստական
աշխատանքները շարունակվում են։ Բայց կա մի խնդիր, խողովակը
անցնում է այգու տարածքով։ Խողովակը այլ տարածք տեղափոխելուց հետո
այնտեղ հիմքը կդրվի եւ կսկսվեն աշխատանքները։ Մրցույթն արդեն
հայտարարված է, և հաղթող ընկերությունը ճանաչվել է։
Մանկապարտեզի կառուցում պետք է սկսել Ջանդարիի
տարածքում»,- ասել է Զաուր Կարամովը
Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով՝ Մառնեուլիի
մունիցիպալիտետի 19 տարածքային միավորներում գործում է 32
նախադպրոցական պատրաստության կենտրոն։
«
Հիմա էլ հնարավորություն կա մեծացնել դպրոցների
նախապատրաստման կենտրոնները։ Որովհետև կրթության նախարարությունը նոր
նախագիծ է իրականացնում, 10 դպրոցի տարածքում վերանորոգվել են
նախադպրոցական նախապատրաստական խմբերի սենյակներ։
Քարամովը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Մառնեուլիի տարածքում
նախատեսվում է կառուցել 10 նոր Մանկապարտեզ։ Դրանցից երեքի կառուցումը
նախատեսվում է 2024 թվականին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան