Շահերի պաշտպանության հարթակներ ստեղծելու համար հայտարարվել է փոքր
դրամաշնորհային մրցույթ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավաեթիի վեց
մունիցիպալիտետներում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների
կազմակերպությունների համար:
Մրցույթը հայտարարվել է «HEKS/EPER GEORGIA» միջազգային
կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական
աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական,
տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և ամբողջական մասնակցության
համար» ծրագրի շրջանակներում։
«
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է ստեղծել քաղաքացիական
հասարակության և մեդիա կազմակերպությունների շահերի պաշտպանության
հարթակ, որը կապահովի էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրների հետ
կապված երկխոսության մեկնարկը և նրանց համար տեղեկատվության
հասանելիության բարձրացումը և կխթանի համապատասխան որոշումների
ընդունումը։ « - նշված է կազմակերպության հայտարարության
մեջ։
Մրցույթին կարող են մասնակցել Մառնեուլիում, Բոլնիսում, Դմանիսում,
Ախալցխայում, Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատող լրատվամիջոցները
և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։
Փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նախատեսվում է ընտրել 4
մարզային հարթակներ։ Երկու նախագիծ կընտրվի Քվեմո Քարթլիից, երկուսը`
Սամցխե-Ջավախեթիից: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հարթակի համար
հատկացվում է առավելագույնը 14 000 լարի (5000 եվրոյին համարժեք
լարի):
Հայտի ձևը և մրցույթի նկարագրությունը կարող եք գտնել
այստեղ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան