Մարտի 8-ի շնորհավորանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը 980 լարի
է ծախսել բացիկների և ծաղիկների վրա։
Մառնեուլիի քաղաքապետարանը տպել է 200 շնորհավորական բացիկ։ ՏԻՄ-ը 240
լարիով ձեռներեց Ակրեմ Գախրամանովից պարզեցված ձևով գնել է Կանանց
միջազգային օրվա շնորհավորական բացիկներ։
«
Հիշեցնենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը Կանանց
միջազգային օրվա կապակցությամբ պետք է պատրաստի 200 շնորհավորական
բացիկներ, որոնք քաղաքապետի անունից կտրվեն հասցեատերերին։ Խնդրում եմ
հանձնարարել համապատասխան ծառայությանը վերանայել խնդիրը, որպեսզի
իրականացվեն ծառայությունների գնման վերաբերյալ օրենքով նախատեսված
միջոցառումները»։ - գրված է հաշվետվության մեջ։
200 ծաղկեփունջ գնելը քաղաքապետարանին արժեցել է 760 լարի։ ՍՊԸ
«Ծաղիկների դրախտ»-ի հետ կնքված պարզեցված գնման համաձայն՝
յուրաքանչյուր ծաղկի արժեքը 3,80 լարի է։
Մարտի 8-ին Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և քաղաքային խորհրդի
նախագահ Ամիրան Գիորգաձեն շնորհավորել են Մառնեուլիի քաղաքապետարանի
«Ջեո Հոսպիտալ» և «Ավերսի» կլինիկաների բուժանձնակազմին, ինչպես նաև
քաղաքապետարանում աշխատող կանանց ։
Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան