Մառնեուլիի քաղաքապետարանը 1046 լարիով գնել է 40 դրոշ

Մառնեուլիի քաղաքապետարանը 1046 լարիով գնել է 40 դրոշ։

Դրոշները ՏԻՄ-ը ձեռնարկատեր Ակրեմ Գախրամանովից ձեռք է բերել պարզեցված կարգով։

Քաղաքապետարանը 3 դրոշի համար վճարել է 390 լարի, որոնց պարամետրերը 130/200 սմ են։ 100X150 սմ չափսերով կտորից դրոշը ձեռք է բերվել 476 լարիով, իսկ երեք դրոշը 1/1,5 մ ծավալով՝ 180 լարիով։
Նշված գումարը բյուջեից հատկացնելու համար
դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Բեսիկ Սեխնիաշվիլին։

«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանին անհրաժեշտ են տարբեր բնութագրերով ու պարամետրերով դրոշներ։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ ապահովել գնման հետ կապված օրենսդրությամբ նախատեսված միջոցառման իրականացումը։ »,- գրված է հաշվետվության հետ կապված բացիկի մեջ։

Դրոշների համար գումարը հատկացվել է Մառնեուլիի 2024 թվականի տեղական բյուջեից։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google