Մառնեուլիի 8 տեղամասերում մոդելավորված ընտրություններ են անցկացվել

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Մառնեուլիի 8 ընտրական տեղամասերում ընթանում է կեղծ ՝ մոդելավորված  ընտրությունների գործընթացը։

Ռադիո «Մառնեուլին» եղել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո գյուղում բացված ընտրատեղամասում՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում կեղծ ընտրական գործընթացը։

Ընտրությունների կեղծ գործընթացին մասնակցող քաղաքացիները չցանկացան մեզ մեկնաբանություններ տալ, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թույլ չտվեց նկարահանել տեղամասում ընթացքը։ Բացատրվեց, որ ըստ արձանագրության՝ լրագրողներն ունեն միայն քվեարկելու,
այլ ոչ թե նկարահանելու նմանակված ընտրական գործընթացը։

Ինչպե"ս քվեարկել  նոր տեխնոլոգիաների միջոցով ՝ 

Ընտրատեղամաս մտնելիս առաջին հերթին պետք է անցնեք հոսքի կարգավորիչի մակնշման ստուգումը, այնուհետև կգնաք ցանկացած ազատ  գրանցողի մոտ։

Գրանցողին կտրամադրեք անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր, որից հետո նա ստուգող մեքենայի միջոցով կստուգի ձեր ինքնությունը։ Ստուգման մեքենան ընտրական նոր տեխնոլոգիա է և այն էլեկտրոնային եղանակով ստուգում է ձեր ներկայությունը ընտրացուցակներում։
Ձեր ինքնությունը հաստատելուց հետո ստուգման մեքենայի վրա հայտնվում է անդորրագիր, որը ստորագրում եք և նետում փոքրիկ, փակ տուփի մեջ։ Դրանից հետո գրանցողը  կնքում է ու տալիս նոր քվեաթերթիկ ու ծրար։

Պետք է ընտրություն կատարել՝ գունավորելով նոր քվեաթերթիկի շրջանակը։ Ձայների հաշվառման նոր մեքենաները կկարդան միայն այն քվեաթերթիկները, որտեղ ընտրությունը կարձանագրվի՝ գունավորելով թեկնածուի կողքի շրջանակը։ Մինչ խցիկ մտնելը ձեզ կտրամադրվի հատուկ գրիչ և կգունավորեն փորձնական շրջան, որպեսզի քվեարկելիս սխալ թույլ չտաք և ձեր քվեաթերթիկն անվավեր չճանաչվի։

Քվեաթերթիկը ստանալուց հետո կգնաք գաղտնի քվեարկության խցիկ, կնտրեք  ձեր ուզած թեկնածուին և քվեաթերթիկը կտեղադրեք ծրարի մեջ։ Քվեախցից դուրս գալուց հետո քվեաթերթիկը կտեղադրեք ձայների հաշվառման մեքենայում - ծրարը բազմակի օգտագործման է և մնում է ընտրատեղամասում - մեքենան կանաչ գույնով ցույց կտա, որ ձեր ընտրությունը գրանցված է, որից հետո դուք դուրս կգաք ընտրատեղամասից
:

«Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Մառնեուլիի թիվ 22 ընտրական հանձնաժողովի նախագահ Լելա Խրիստոսիաշվիլին ասաց, որ Մառնեուլիում բացված բոլոր ութ մոդելավորված ընտրական տեղամասերում բավականին մեծ աշխուժություն է նկատվում։

«Մենք կենտրոնացած ենք ընտրողներին իրազեկելու վրա։ Ակտիվությունը բավականին բարձր է։ Ընտրողը սովորում է, ծանոթանում ստուգող մեքենայի աշխատանքին, ինքն էլ լրացնում է քվեաթերթիկը, սովորում գունավորումը, քվեարկության եղանակը, այնուհետև ինքն է քվեաթերթիկը դնում էլեկտրոնային քվեարկության մեքենայի մեջ։ Ինչպես ասացի, ակտիվությունը բավականին բարձր է, և մինչև օրվա վերջ մենք հավանաբար կունենանք ամբողջական տվյալներ և կիմանանք ամբողջ Վրաստանում  ինչպես է անցել։ Այն, ինչ տեսնում ենք պրակտիկայում, այն է, որ ընտրողներին դյուրին է թվում, նրանց դուր է գալիս, թե ինչպես է աշխատում նոր ստուգող մեքենան, նրանց դուր է գալիս նաև ձայների հաշվիչը, չեն դժվարանում քվեաթերթիկը արկղում դնել»: - ասել է Լելա Քրիստոսիաշվիլին

Մառնեուլիում սիմուլյացված ընտրատեղամասերը բացվել են հետևյալ վայրերում ՝ 

Մառնեուլի քաղաք - N5 հանրակրթական դպրոց;
Շահումյան  - Շահումյանի թիվ 3 հանրակրթական դպրոց;
Ալգեթի գյուղ - մանկապարտեզ;
Ծերեթելի գյուղ - հանրակրթական դպրոց;
Քութլիարի գյուղ - հանրակրթական դպրոց;
Կիզիլաջլո գյուղ - հանրակրթական դպրոց;
Կուլար գյուղ - հանրակրթական դպրոց;
Շուլավերի գյուղ - հանրակրթական դպրոց;

Քվեմո Քարթլիի բոլոր մունիցիպալիտետներում կանցկացվի կեղծ ընտրական գործընթացը։ Ռուսթավիում կբացվի 12 տեղամաս, Գարդաբանիում՝ 7, Բոլնիսիում՝ 23, Դմանիսում՝ 16, Ծալկայում՝ 5, Թեթրիծկարոյում՝ 5 տեղամաս։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google