Սեպտեմբերի 20-ին նախատեսվում է Մառնեուլիի մասին գրված երգի շնորհանդեսը

"Մառնեուլոբա 2024"-ին Մառնեուլիի համար գրված "Բազմամյա Մառնեուլին" երգը կկատարվի։

Երգի խոսքերի հեղինակը կոմպոզիտոր Լեւան Միզանդարիան է։ Միջոցառումը կանցկացնի քաղաքապետարանի մրցույթում հաղթող ճանաչված «Միքս-Ստուդիո» ՍՊԸ-ն։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչը, Մառնեուլիի վրա գրված երգը կկատարի «Շավնաբադա» անսամբլը։

«Բարեկամության կամուրջ», «ազատություն», «մառաններ», «Ալգեթի  ձագերը»՝ սա տերմինների փոքր ցանկն է, որը կարելի է հասկանալ Մառնեուլիի օրհներգում։

«Մարնեուլոբա
2024»-ը կանցկացվի սեպտեմբերի 20-ին։
Միջոցառման անցկացման համար Մառնեուլիի քաղաքապետարանը  կծախսի  115 000 լարի։

Միջոցառմանը տեղի կունենա համերգ, կներկայացվեն տարբեր անկյուններ, խոհարարական վարպետության դասեր և այլն։

Քաղաքապետարանը  այս  միջոցառումը  սկսել է նշել 2023 թվականից և այն կունենա ամենամյա   բնույթ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google