Ի՞նչ են պատմում լուսանկարները.- Զաուր Դարգալիш նախընտրական հանդիպումը տղամարդկանց հետ
Մառնեուլիում «Վրացական երազանքի» պատվիրակ Զաուր Դարգալին նախընտրական հանդիպում է անցկացրել միայն տղամարդկանց հետ։ Լուսանկարները հրապարակել է Դարգալի մեծամասնության բյուրոյի ներկայացուցիչը և հրապարակման մեջ նշել խորհրդարանականին։



Տարածված լուսանկարներում գտնվելու վայրը նշված չէ, թեպետ գրված է, որ բնակչության հետ հանդիպումը տեղի է ունեցել Մառնեուլիի մունիցիպալիտետում։ Եթե ​​նայեք լուսանկարին, ապա հանդիպմանը ոչ մի կին ներկա չէ, իսկ թեյի սեղանի
շուրջ նստած են միայն տղամարդիկ։


«Ռադիո Մարնեուլին» հավաքը ցուցադրող լուսանկարներից հաշվել է մոտ 100 մարդ։

Զաուր Դարգալիից բացի նախընտրական հանդիպմանը մասնակցում են նաև Մառնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Նրանց թվում ելույթ է ունեցել Մառնեուլիի միջկառավարական քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն։


«Ռադիո Մառնեուլի»-ն  սեպտեմբերի 10-ին Ամիրան Գիորգաձեին խնդրեց մեզ տեղեկացնել հանդիպումներ անցկացնելու մասին։ Նա մեզ խոստացավ, որ տեղեկությունը կկիսվի մեզ հետ, սակայն մինչ այժմ դա չի արել։

Սա առաջին դեպքը չէ, երբ կուսակցությունը քաղաքապետարանում հանդիպում է միայն տղամարդկանց հետ։ Իսկ եթե կանայք ինչ-որ տեղ նկատվում են, դա արվում է դպրոցի և մանկապարտեզի ռեսուրսների միջոցով, հիմնականում հաճախում են մանկապարտեզի և դպրոցի կին դաստիարակ-ուսուցիչները։

«Վրացական երազանքը» պաշտոնապես հայտարարեց նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին անցյալ շաբաթ։ Այս փուլում մեզ հասանելի տվյալներով հանդիպումները կայացել են Ծոփում, Խոժորնիում, Օփրեթում, Չանախչիում, Աղքյորփիում, Արափլոյում, Քվեմո Սարալում, Շուլավերիում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google