Ի՞նչ տեղ են զբաղեցրել նախընտրական ցուցակում Դարգալին, Միրզոևը և Շերազադիշվիլին

«Վրացական երազանքը» հրապարակել է խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը։

Կուսակցության ցուցակում ընդգրկվել են Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին,  Գարդաբանիի պատգամավոր Սավալան Միրզոևը և Բոլնիսիի, Դմանիսիի և Թեթրիծկարոյի պատվիրակ Դավիթ Շերազադիշվիլին։

Կուսակցության ցուցակում Զաուր Դարգալին
զբաղեցրել է 25-րդ տեղը, Դավիթ Շերազադիշվիլին՝ 43-րդ, Սավալան Միրզոևը՝ 66-րդ։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կուսակցությունները համամասնական ցուցակների ներկայացման վերջնաժամկետ ունեն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google