Մառնեուլիի քաղաքապետարանի 10 մեքենայի տեխնիկական սպասարկում կկատարվի 25000 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 10 մեքենաների սպասարկման պարզեցված գնման միջոցով տեղական կառավարությունը երկու պայմանագիր է կնքել France Auto ՍՊԸ-ի հետ:



Պարզեցված գնումների համաձայն՝ «France Auto» ընկերությունը պարտավորվելու է անհրաժեշտության դեպքում զննել և վերանորոգել քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող մեքենաները։

Առաջին պարզեցված գնման համաձայն՝ «France Auto»-ն պարտավորվում է 15000 լարիի շրջանակներում ծառայություններ մատուցել Մառնեուլիի քաղաքապետարանի հետևյալ մեքենաներին ՝

RENAULT DUSTER - Տրանսպորտային միջոցի գրանցման համարը HH580LH
RENAULT
DUSTER - Տրանսպորտային միջոցի գրանցման համարը HH581LH
RENAULT DUSTER - Տրանսպորտային միջոցի գրանցման համարը HH582LH
RENAULT DUSTER - Տրանսպորտային միջոցի գրանցման համարը HH584LH
RENAULT DUSTER - Տրանսպորտային միջոցի գրանցման համարը HH586LH
Գնումների պարզեցված ընթացակարգի համաձայն՝ «France Auto»-ն պարտավորվում է 10000 լարիի չափով տեխնիկական սպասարկում իրականացնել Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա հետևյալ մեքենաների համար ՝

RENAULT DUSTER - Ավտոմեքենայի գրանցման համարը VV 641 SV
RENAULT DUSTER - Ավտոմեքենայի գրանցման համարը VV642SV
RENAULT DUSTER - Ավտոմեքենայի գրանցման համարը VV 643 SV
RENAULT DUSTER - Ավտոմեքենայի գրանցման համարը VV 644 SV
RENAULT DUSTER - Ավտոմեքենայի գրանցման համարը VV 645 SV

Համաձայն քաղաքապետարանի և France Auto-ի միջև կնքված պայմանագրերի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է տեխնիկական սպասարկում իրականացնի քաղաքապետարանի մեքենաների համար։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google