Աշխատավարձեր, անձնակազմ,վառելիքի և զանգերի սահմանաձափ ․ Ի՞նչ հարցեր է քննարկել Մառնեուլիի սակրեբուլոն

Հունվարի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանի  սակրեբուլոյի  նիստում քննարկվել է  6 հարց։

Հարցերը հրապարակվել են Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի ֆեյսբուքյան էջում այսօր՝ հունվարի 16-ին։

Ավագանու նիստում քննարկվելիք հիմնական հարցերը վերաբերվել են քաղաքապետարանի և ավագանու աշխատակիցների աշխատավարձերին, հաստիքացուցակին, վառելիքի և այցեքարտերի չափին։

Ներկայացնում ենք հունվարի 17-ի նիստի օրակարգը ՝ 

1. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Մառնեուլի քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց թվաքանակի և նրանց պաշտոնական վարձատրության չափի մասին համաձայնագրի մասին» N 80 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
/Խոսնակ. Թեոնա Փարջիանի, Մամուկա Շուբիթիձե/
2. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի պաշտոնատար անձանց և խորհրդի աշխատակազմի պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայողների պաշտոնական վարկանիշավորման, պաշտոնեական աշխատավարձի չափի որոշման և Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի աշխատակազմի պաշտոնատար անձանց հաստիքացուցակի հաստատման մասին։
/Խոսնակ Թեոնա Փարջիանի/
3. Մառնեուլիի մունիցիպալ խորհրդի գրասենյակում
աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց թվաքանակը և նրանց պաշտոնեական վարձատրության չափը սահմանելու մասին.
/Խոսնակ  Թեոնա Փարջիանի/
4. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի համար վառելիքի և հեռախոսազանգերի  րոպեների  սահմանափակումներ սահմանելու մասին.
/Խոսնակ  Թեոնա Փարջիանի/
5. Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում գյուղատնտեսության աջակցության ծրագիրը հաստատելու մասին.
/Խոսնակ  Ագիլ Ամիրջանով/
6. Սոցիալական խնդիրներ.
/Խոսմակ  Զուրաբ Չոնիաշվիլի/

Քաղաքային խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 12:00-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի փոքր կոնֆերանս դահլիճում։

Հատկանշական է, որ հունվարի 17-ին կայանալիք նիստը կլինի ավագանու 2025 թվականի առաջին նիստը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google