Սոցիալապես անապահով ընտանիքների համար մեկնարկում է հողերի հերկման անվճար ծրագիրը
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները սոցիալապես անապահով քաղաքացիների  գյուղատնտեսական նշանակության հողերը  անվճար կհերկեն։

Համապատասխան որոշումն ընդունվել է հունվարի 17-ին կայացած ավագանու նիստում։ Հարցը քննարկման է դրել Գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության պետ Ագիլ Ամիրջանովը և ասել, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրին կարող են մասնակցել միայն այն անձինք, ում վարկանիշային միավորը չի գերազանցում 100000-ը։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղատնտեսության զարգացման նպատակով Գյուղատնտեսության
աջակցության ծրագրի շրջանակներում մենք ամեն տարի աջակցում ենք սոցիալապես անապահով բնակչությանը։ Այս ծրագրով անվճար օգնություն է տրամադրվում Մառնեուլիի քաղաքապետարանում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք ունեն մինչև 100000 միավոր՝ 0,1-ից մինչև 0,5 հա հողատարածքների մշակման գործընթացում։
»,- ասել է Ագիլ Ամիրջանովը։

«Սուփթա Մառնեուլի» մունիցիպալ ՍՊԸ-ն իրականացնում է հողի հերկը։ Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» պարզաբանել է ընկերության ղեկավար Լերի Մումլաձեն, իրենք դիմումի հիման վրա կսկսեն հողը հերկել։ Համայնքապետի ներկայացուցիչները գյուղերում հավաքելու են մասնակցել ցանկացողների տվյալները։ «Սուփթա Մառնեուլին» սրանով է առաջնորդվելու եւ աստիճանաբար 5 տրակտորով հողը կմշակի։

Ըստ Լերի Մումլաձեի, վերոնշյալ ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի ողջ տարածքում արդեն մի քանի տարի։ Առաջին տարում սպասարկվել է 150 շահառու, իսկ անցյալ տարի՝ 75։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google