Ըստ սակրեբուլոյի պատգամավորի Մառնեուլիում փորված ճանապարհները հերթականությամբ կվերականգնվեն

Մառնեուլիի Մայիսի 26-ի փողոցի ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մի քանի օրից։

Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Մառնեուլի քաղաքի մեծամասնական պատգամավոր Վասիլ Խախուլաշվիլին, վերականգնողական աշխատանքները քաղաքապետարանի հետ համաձայնությամբ իրականացնում է ճանապարհային վարչությունը։ Նրա խոսքով, նշված հատվածը պատկանում է այն փողոցներին, որոնք փորվել են կոյուղու կառուցման ժամանակ։

«Այն, ինչ արվում է մայիսի 26-ի փողոցում, կատարվում է ճանապարհային վարչության կողմից՝ Մառնեուլիի
քաղաքապետարանի հետ համաձայնությամբ: Մառնեուլիի միացյալ ջրամատակարարման ղեկավարությունը նույնպես ներգրավված է եղել՝ հաշվի առնելով, որ կոյուղու շինարարությունը շարունակվում է, և Վրաստանի միացյալ ջրամատակարարումը մեզ երբեմն իրավունք է տալիս այս և այն վայրում աշխատանքներ իրականացնել,   աշխատանքները դեռ շարունակվում են և մի քանի օրից այն կավարտվի, քանի որ նշված հատվածում նախատեսվում է անցկացնել նաև հետիոտնային արահետ, որի համար Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն մրցույթ է հայտարարել»
,- ասում է Վասիլ Խախուլաշվիլին

Մեծամասնական պատգամավորի խոսքով՝ իրենք նախատեսում են ասֆալտապատել ապրիլի 9-ի փողոցը, որտեղ այս պահին սպասում են կոյուղու ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների որակական ստուգմանը։

«Այժմ սպասում ենք ապրիլի 9-ի փողոցի ցուցադրությանը, որը կստուգի ստորգետնյա աշխատանքների պիտանիությունն ու որակը: Հենց որ մեզ եզրակացություն տան, որ կատարված աշխատանքները պիտանի են, մենք կվերականգնենք այդ փողոցը: Վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև Մազնիաշվիլի փողոցում», - ասաց Վասիլ Խախուլաշվիլին:

Մառնեուլի քաղաքում և գյուղերում ջրամատակարարման և կոյուղու ծրագրի իրականացումը սկսվել է 2019թ. Փորվել են ճանապարհներ, ջարդվել են խողովակները, վնասվել են ենթակառուցվածքները, կիսավեր ճանապարհների պատճառով վնասվել են հասարակական տրանսպորտն ու տեղական մեքենաները։ Նախագիծը «Աքելիք գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր մինչև 2021 թվականի մարտը, սակայն ընկերությունը չկատարեց իր պարտավորությունը, ինչի պատճառով 55 միլիոն 940 հազար 22 դոլարի նախագիծը կասեցվեց։ Ջրամատակարար ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական եւ չինական ընկերությունների հետ։ Աշխատանքներն իրականացնում են «China Geo - Engineering Corporation» (CGC) եւ «POLAT Yol Yapi Sanayi ve Ticaret Anonim Sirkei» ընկերությունները։

Կոյուղու համակարգի կառուցման շրջանակներում ցանցը փորձարկվել է 2025 թվականի հունվարին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google