«Երազանք»-ը համամասնական ցուցակում ներառել է մի կնոջ, որը խոչընդոտել է «Ռադիո Մարնեուլի»-ի լրագրողներին աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Մառնեուլիի թիվ 7 ընտրական հանձնաժողովի նախագահ Ակսանա Կուրբանովան, որը ընտրությունների օրը ագրեսիվ էր «Ռադիո Մարնեուլի»-ի լրագրողների նկատմամբ, «Վրացական երազանք»-ի կողմից ընդգրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կուսակցական ցուցակում։

Ակսանա Կուրբանովան 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի առաջին դպրոցի շենքում բացված թիվ 7 ընտրական հանձնաժողովի նախագահն էր։ Նա ագրեսիվ էր «Ռադիո Մարնեուլի»-ի լրագրողների նկատմամբ՝ թույլ չէր տալիս նրանց
նկարահանել, խոչընդոտում էր նրանց աշխատել և փորձում էր խլել լրագրողներից մեկի բջջային հեռախոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանք»-ը Ակսանա Կուրբանովային առաջադրել է որպես 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների Սակրեբուլոյի համամասնական ցուցակի 13-րդ թեկնածու։

Որոշ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ բոյկոտում են 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունները և չեն մասնակցելու։

2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում քաղաքապետեր կընտրվեն 64 մունիցիպալիտետներում և ինքնակառավարվող քաղաքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի 25 մունիցիպալիտետներում գրանցված է միայն 1 քաղաքապետի թեկնածու՝ «Վրացական երազանքը»։

Մառնեուլիում քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել երեք կուսակցություններ։ Ալի Բադիրովը «Մեր միասնական Վրաստանի» քաղաքապետի թեկնածուն է, Ասադ Ալիևը՝ «Հզոր Վրաստանի» քաղաքապետի թեկնածուն, իսկ Դաուր Իսմայիլովը՝ «Վրացական երազանքի»։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google