Զաբիլ Գոջաեւը նշանակվել է Մառնեուլի ռեսուրսկենտրոնի տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել են կրթության նախարարությունից,
Գոջաևը վեց ամսվա ընթացքում կլինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովի հրաժարական
տալուց հետո պարտականությունները կատարել է նույն կենտրոնի ֆինանսիստ
Խանալ Գախրամանովը:
Գախրամանովին այսօր ՝ հունիսի 2-ին, փոխարինեց Զաբիլ Գոջաեւը: Զաբիլն
աշխատել է Ազիզքենդ գյուղի հանրային դպրոցում որպես տնօրեն:
«Ես երկար ժամանակ աշխատել եմ կրթության ոլորտում: Ես 4 տարի դպրոցի
տնօրեն եմ եղել և գիտեմ, թե կրթության ոլորտում ինչ փոփոխություններ
պետք է կատարվեն: Յուրաքանչյուր դպրոց ունի իր խնդիրները,
առանձնահատուկ դժվարությունները: Ես նախատեսում եմ այցելել և
ծանոթանալ դպրոցների վիճակին և լուծել խնդիրները: Նախքան այստես գալը
ես հարցազրույց եմ անցել, իմ տեսլականները հաշվի առնվեցին: 6 ամիս անց
ես պետք է քննություն հանձնեմ: Եթե ես անցնեմ, ես կդառնամ տնօրեն», -
ասել է Գոջաեւը։
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Մառնեուլիի կրթական
ռեսուրսկենտրոնի ղեկավարը Քենան Օմարովն էր: Նա այժմ փոխքաղաքապետ
է:
Նշում. Սկզբում Ռադիո Մառնեուլին հայտնեց, որ Զաբիլ Գոջաևը նշանակվել
է ռեսուրսկենտրոնի ղեկավար: Ավելի ուշ պարզվեց, որ նա նշանակվել է ոչ
թե
որպես տնօրեն, այլ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Նշենք, որ ռեսուրսային կենտրոնի տնօրեններն ընտրվում են մրցույթային
տարբերակով:
02․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան