«Վրացական երազանքի» կրթության նախարար Գիվի
Միկանաձեն այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային քննական կենտրոնի նոր
ղեկավար է ներկայացրել Թամար Մեմանիշվիլիին։
Նախարարության տվյալներով՝ Թամար Մեմանիշվիլին աշխատել է պետական
հատվածում տարբեր պաշտոններում։
Նա աշխատել է որպես Կրթության, գիտության և երիտասարդության
նախարարության վարչակազմի ղեկավար, Վրաստանի խորհրդարանի մարդկային
ռեսուրսների և ինստիտուցիոնալ զարգացման վարչության վերլուծության և
ինստիտուցիոնալ զարգացման բաժնի ղեկավար, ինչպես նաև Ներքին
գործերի
նախարարության ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի
ղեկավար։
Թամար Մեմանիշվիլիի նշանակումից առաջ կենտրոնը ղեկավարում էր Նինո
Ծերեթելին, ով ազատվել էր իր պաշտոնից 2025 թվականի նոյեմբերին։
Մինչ այդ, այսպես կոչված վերակազմակերպման հիման վրա Ազգային քննական
կենտրոնից ազատվել է մոտ 40 աշխատակից։ Նրանք աշխատանքից ազատման
պատճառ են նշել եվրոպամետ բողոքի ցույցերին իրենց մասնակցությունը,
չնայած այն հանգամանքին, որ նրանց մեծ մասն ունեին կենտրոնում 20
տարվա աշխատանքային փորձ և համարվում էին որակյալ աշխատակիցներ։
Աղբյուր ՝ batumelebi.netgazeti.ge