Մահացել է երկու ամիս առաջ ծեծի ենթարկված Մառնեուլի Ջեո Հոսպիտալսի անվտանգության աշխատակիցը

Մահացել է երկու ամիս առաջ ծեծի ենթարկված Մառնեուլի Ջեո Հոսպիտալսի  անվտանգության աշխատակիցը։



«Մառնեուլի Նյուզ»-ը հաղորդում է, որ կլինիկայում մահացել է 63-ամյա տղամարդ։ Ապրիլի 11-ին ակտիվիստ Սիմիրա Բայրամովան հայտնել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակցի եղբայրը դաժանորեն ծեծել է կլինիկայի անվտանգության աշխատակցին։

Ռադիո «Մարնեուլի»-ի փոխանցմամբ՝ կլինիկան արձագանքել է ծեծին։ Հիվանդը տեղում զննվել է, և նրա վիճակի ծանրության
պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի բժշկական հաստատություն։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նշում է, որ առողջությանը ծանր վնաս է պատճառվել։ Մեկ անձ ձերբակալվել է։

 

Print E-mail
FaceBook Twitter Google