Հայտարարվել է մրցույթ Մառնեուլիի 9 փողոցների վերականգնման համար

Մաrնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է 4,880,226 լարի արժողությամբ մրցույթ՝ 9 փողոցների վերականգնման աշխատանքների ձեռքբերման համար։


Նախագիծը ներառում է Ալգե2իի, Ապրիլի 9-ի,  9 ողբայրների, Ասլանովի, Ախունդովի, Բերիտաշվիլիի, Ուիարագոյի, Կարկարաշվիլիի և Ջանդարի փողոցների վերականգնումը։

«Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախագծային ճանապարհները գտնվում են Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակեցված տարածքում՝ Վակեի ռելիեֆում։ Նախագծի նպատակն է բարելավել առկա ճանապարհային ենթակառուցվածքները, բարձրացնել երթևեկության անվտանգությունը և ապահովել բնակչության հարմարավետ տեղաշարժը», - նշված է մրցույթային փաստաթղթերում։

Փաստաթղթերում նշվում է, որ այս ճանապարհները կարևոր գործառույթ են կատարում, քանի որ դրանք կապում են նախագծի տարածքներում բնակվող բնակչությանը ինչպես գլխավոր ճանապարհի, այնպես էլ երկրի այլ շրջանների հետ։

«Ներկայումս ճանապարհի ծածկույթը խճաքարային է, սակայն այն զգալիորեն վնասված է և փոսերով, այդ իսկ պատճառով նախատեսվում է դրանց ամբողջական վերականգնում՝ տեխնիկական պարամետրերի բարելավում, նոր ճանապարհային ծածկույթների կազմակերպում և ճանապարհների ժամանակակից անվտանգության տարրերով հագեցում»- կարդում ենք մրցույթային փաստաթղթերում։

Մրցույթում նշվում է, որ նախագծային ճանապարհի վերականգնումը՝ տեխնիկական պարամետրերի բարելավումը և ճանապարհային ծածկույթների կազմակերպումը, ճանապարհների երթևեկության անվտանգության ժամանակակից տարրերով հագեցումը, կնպաստի ավտոտրանսպորտի անվտանգ տեղաշարժին և բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան դա անել հունիսի 12-17-ը ընկած ժամանակահատվածում։ Հաղթող ընկերությունը պարտավոր կլինի աշխատանքներն ավարտել քաղաքապետարանի համար պայմանագրի ստորագրման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում։

 

Print E-mail
FaceBook Twitter Google