Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հանրային դպրոցներում առկա է
ուսուցիչների 22 թափուր աշխատատեղ։
Ուսուցիչների կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թափուր
տեղեր կան Մառնեուլիի, Բոլնիսիի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի, Գարդաբանիի
և Ծալկայի մունիցիպալիտետների դպրոցներում։
Առաջարկվող պաշտոնները ներառում են ինչպես առարկայական ուսուցիչների,
այնպես էլ հատուկ ուսուցիչների, ասիստենտների և հոգեբանների
հաստիքներ։ Ենթադրվող աշխատավարձը, կախված դասաժամերի
ծանրաբեռնվածությունից և պաշտոնից, տատանվում է 200-ից մինչև 2000
լարիի սահմաններում։
Մառնեուլի
Մառնեուլիի մունիցիպալիտետում թափուր աշխատատեղերը հիմնականում
նախատեսված են տարրական դասարանների ուսուցիչների համար.
- Քեշալոյի հանրային դպրոց — տարրական դասարանների ուսուցիչ՝ 3
թափուր տեղ (ենթադրվող աշխատավարձ՝ 1500–1800 լարի
- Շուլավերիի №2 հանրային դպրոց — տարրական դասարանների ուսուցիչ
(ենթադրվող աշխատավարձ՝ 1400–1500 լարի
- Իլմազլոյի հանրային դպրոց— տարրական դասարանների ուսուցիչ
(ենթադրվող աշխատավարձ՝ 1600–1800 լարի
- Կուրթլարի հանրային դպրոց— տարրական դասարանների ուսուցիչ
(ենթադրվող աշխատավարձ՝ 1300–1500 լարի
Բոլնիսի
- Բոլնիսի քաղաքի №1 հանրային դպրոց (Սուլխան-Սաբա Օրբելիանիի
անվան)— ֆիզիկայի ուսուցիչ։
- Խիդիսղուրիի հանրային դպրոց — տարրական դասարանների ուսուցիչ
(ենթադրվող աշխատավարձ՝ 1400–1500 լարի
- Ռաճիսուբանիի հանրային դպրոց (Էմզար Ռեխվիաշվիլիի անվան) —
երաժշտության ուսուցիչ։
Դմանիսի
Զեմո Կարաբուլախիի հանրային դպրոցում առկա են հետևյալ թափուր
աշխատատեղերը.
- մաթեմատիկայի ուսուցիչ,
- բնագիտության ուսուցիչ,
- կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ,
- երաժշտության ուսուցիչ։
Մաշավերայի հանրային դպրոց— հոգեբան (ենթադրվող աշխատավարձ՝ 0–706
լարի
Թեթրիծղարո
Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում պահանջարկ կա ինչպես առարկայական
ուսուցիչների, այնպես էլ ներառական կրթության մասնագետների
նկատմամբ։
Ծինծղարոյի հանրային դպրոցում առկա են ՝
- մաթեմատիկայի ուսուցիչ (ենթադրվող աշխատավարձ՝ 1600–1900
լարի
- կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ (ենթադրվող աշխատավարձ՝
900–2000 լարի
- համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ (ենթադրվող աշխատավարձ՝
200–500 լարի
- հատուկ կրթական կարիքներ ունեցող անձի ասիստենտ (ենթադրվող
աշխատավարձ՝ 350–450 լարի
- Քոսալարիի հանրային դպրոց — հատուկ ուսուցիչ (ենթադրվող
աշխատավարձ՝ 1500–1700 լարի
Գարդաբանի
- Վախթանգիսի №2 հանրային դպրոց — ֆիզիկայի ուսուցիչ (ենթադրվող
աշխատավարձ՝ 700–800 լարի
- Նոր Սամգորիի հանրային դպրոց — մաթեմատիկայի ուսուցիչ (ենթադրվող
աշխատավարձ՝ 1870–1930 լարի
Ծալկա
- Թեջիսիի հանրային դպրոց — երկլեզու սպորտի ուսուցիչ։
- Կոխտայի հանրային դպրոց՝ կերպարվեստի և կիրառական արվեստի
ուսուցիչ (ենթադրվող աշխատավարձ՝ 500–1600 լարի
- երաժշտության ուսուցիչ (ենթադրվող աշխատավարձ՝ 350–1250 լարի
Թափուր աշխատատեղերի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ և հայտ
ներկայացնել կարող եք նշված
հղումով։