Մառնեուլիի մանկապարտեզների համար 12 351 լարիի հավկիթ են գնում

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման կողմից մանկապարտեզների համար հավկիթի ձեռքբերման նպատակով

հայտարարված 16 545 լարիի տենդերում հաղթողը հայտնի է:

Ընթացակարգին մասնակցել է միայն մեկ հայտատու, որը մունիցիպալիտետին ծառայությունն առաջարկել է 12 351 լարիով: Տենդերում հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Պապունա Մանվելիշվիլին, ում հետ այս փուլում ընթանում է պայմանագրի կնքման գործընթացը:

Մանկապարտեզների համար միավորումը ընդհանուր առմամբ գնում
է 31 031 հատ հավի ձու:

Պահանջներն հետևյալն են ՝ 

• Կարգը և քաշը․  I կարգի, մակնշված ձու, որտեղ մեկ հատի քաշը ոչ պակաս, քան 50 գրամ է:
• Արտաքին տեսքը. թարմ, ամբողջական, մաքուր, պինդ, հարթ, առանց ելունդների, հոտի և բծերի. գույնը՝ սպիտակ կամ բաց շագանակագույն:
• Փաթեթավորումը. փաթեթավորված ստվարաթղթե տակդիրների վրա և/կամ մեկանգամյա օգտագործման տարաներում՝ ելնելով գնման պահանջից:
• Պիտանիությունը. մատակարարված ապրանքի մնացորդային ժամկետը պետք է կազմի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն 70%-ը:

 

Print E-mail
FaceBook Twitter Google