Պանիր, կարագ, յոգուրտ – Մառնեուլիի մանկապարտեզների համար կաթնամթերք են գնում
Մառնեուլիի մունիցիպալիտետի նախադպրոցական դաստիարակության հաստատությունների միավորումն ավարտել է մանկապարտեզների համար կաթնամթերքի գնման տենդերը։ 55 215 լարի արժողությամբ պետական գնման պայմանագրի կնքման գործընթացն այժմ ընթացքի մեջ է տենդերի Միակ մասնակցի՝ «Նուսա Պլյուս» ՍՊԸ-ի հետ։

Մրցույթային պայմանների համաձայն՝ մանկապարտեզները կստանան երեք տեսակի ապրանք ՝ 

  • Պանիր՝ 1 272 կգ. Գործարանային արտադրության, պատրաստված անարատ կովի կաթից։ Պետք է լինի ծակոտկեն, թույլ
    աղի (0.5-1%), 40% յուղայնությամբ, վակուումային փաթեթավորմամբ։ Կտրատելիս չպետք է փշրվի և պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
  • Կարագ՝ 1 172 կգ. Պատրաստված կովի կաթի սերուցքից, առանց բուսական յուղերի։ Կաթնային յուղի պարունակությունը պետք է լինի ոչ պակաս, քան 82%: Ապրանքը կփաթեթավորվի 0.2-1.0 կգ-անոց տուփերով՝ «Սերուցքային կարագ» մակնշմամբ։ Պիտանելիության ժամկետը պետք է լինի առնվազն 30 օր։
  • Յոգուրտ՝ 1 001 կգ. Գործարանային արտադրության, պաստերիզացված/նորմալացված կաթից, 2.5-5% յուղայնությամբ։ Չպետք է պարունակի գլյուտեն, ԳՄՕ, կոնսերվանտներ և ներկանյութեր։ Փաթեթավորումը՝ առավելագույնը 100 գրամանոց տարաներով։

Մատակարարված ապրանքի պիտանելիության մնացորդային ժամկետը (պանրի և յոգուրտի դեպքում) պետք է կազմի ընդհանուր ժամկետի 80-85%-ը։ Ապրանքը լիովին պետք է համապատասխանի «Կաթի և կաթնամթերքի մասին» տեխնիկական կանոնակարգի չափանիշներին։
Print E-mail
FaceBook Twitter Google