Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման
Բաթումիի նախկին քաղաքապետ
Գիորգի Էրմակովը կդատապարտվի
7 տարվա ազատազրկման:
Նույն գործով ձերբակալված
Բաթումիի քաղաքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արչիլ Վանաձեն
անմեղ է ճանաչվել: Եվ մեկ նախկին պաշտոնյա Էգրասլան Լոմիձեն
ազատազրկման կենթարկվի 6 ամսով:
Հիշեցնենք, նախորդ
տարի Բաթումիի նախկին քաղաքապետը և մի խումբ այլ բարձրաստիճան
պաշտոնյաներ բյուջեից փողերի լվացման և աշխատանքային
լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել էին: Գործը
վերաբերում է Բաթումիում «Էժան տուն» նախագծին, որն այդպես էլ չի
իրականացվել, փոխարենը նախապես բյուջեից վերցվել է ավելի քան 1 միլիոն
լարի: