Ռաշան Զիադալիևի դատավարության գործընթացը ձախողվել է
Այսօր առավոտյան Ռուսթավիի քաղաքային դատարանի սպասասրահը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Ռաշան Զիադալիևի աջակիցները հեռացել են այն բանից հետո, երբ հայտաարել են , որ դատավարական գործընթացը այսօր տեղի չի ունենա։


«Զանգեցին և ասացին, որ դատավարություն տեղի չի ունենա ։ Տեսեք , որ գործընթացը ձախողվեց , սա ընդհանուր առմամբ Մառնեուլիի ակտիվ երիտասարդությունը չեզոքացնելու փորձ էր։ Բայց մենք ավելի ակտիվ կլինեն և կշարունակենք մեր աշխատանքը»,- ասել է Ռաշան Զիադալիևը և նշել , որ իր ձերբակալությունը կապված էր քաղաքացիական ակտիվության հետ, երբ ինքը Մառնեուլիի «մահացած բյուջեի քառասունքն» էր ճանապարհում։


Ռաշան Զիադալիևը ասել է , որ սպառնալիքներ են եղել իրենց հանդեպ ։
Ռաշան Զիադալիևի շահերը պաշտպանում է «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնության» իրավաբան Էդուարդ Մարիկաշվիլին։ Վերջինս կարծում է , որ սա ևս մեկ փորձ է ճնշելու քննադատական մտածողությունը։
«Ոստիկանության դատարան չներկայանալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք Ռաշանի նկատմամբ ծավալած գործունեությանը չեն տիրապետում։ Հարկ է նշել նաև, որ մենք բոլորս հավատում ենք , որ այս գործողությունը ,կապված է Ռաշանի ակտիվության հետ, ուղղված է դեպի այն ակտիվությունները, որոնք նա իրականացնում է Մառնեուլիում, և առհասարակ Կառավարության հանդեպ քննադատական վերաբերմունք է առտահայտում»։


Մառնեուլիի քաղաքական ակտիվիստի դատավարության ամսաթիվը հայտնի չէ, գործընթացը տեղի կունենա Բոլնիսի դատարանում։ Քաղաքացիական ակտիվիստին ոստիկանները մեղադրում են վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտման մեջ, որը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության նկատմամբ նախատեսված է տուգանք 1000-ից 4000 լարիի սահմանում կամ մինչև 15 օր վարչական կալանք։


Մառնեուլիի քաղաքական ակտիվիստը փետրվարի 8-ի երեկոյան տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք անհնազանդության համար։
Ինչպես Ռաշանն է ասում , ավտոմեքենայից երկու հոգի է դուրս եկել ՝ մեկը ոստիկանական համազգեստով , մյուսը սովորական հագուստով , ովքեր ցանկացել են լուսանկարել իրեն, սակայն ինքը թույլ չի տվել։

10․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google