Բուրմա գյուղում խմելու ջրի
ջրամատակարարման համակարգ սարքելու համար քաղաքապետարանը կվճարի 249
887 լարի
Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարումը Բուրմա գյուղում
ջրամատակարարման համակարգի ստեղծման աշխատանքների համար հայտարարել է
մրցույթ։
Գյուղի բնակիչները հունվարի 28-ին քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքել
էին խմելու ջրի բացակայությունից։
Բնակիչներն ասում են ,որ գյուղում խմելու ջրի մատակարարման
աշխատանքները տեղական ինքնակառավարոմը սկսել է 2016 թվականին, բայց
մինչ այսօր նրանց ջուր չունեն։
Մառնեուլիի քաղաքապետարանը Բուրմա գյուղի ջրամատակարարման համակարգի
249 887 լարիի մրցույթը հայտարարել է հունվարի 31-ին։
Հատկանշական է , որ Մառնեուլիի քաղաքապետարանը Բուրմա գյուղի
ջրամատակարարման համակարգի համար 2016 թվականին ևս հայտարարել է
մրցույթ։ Սկզբնական հայտարարվել է նախագծի նախահաշվարկային փաստաթղթեր
կազմելու համար , որի համար ինքնակառավարումը տրամադրել էր 7 670 լարի
ՍՊԸ«Վեկտոր-Ստուդիո»-ին։ Իսկ ջրամատակարարման համակարգի համար ծախվել
էր 37 682 լարի։
Ջրամատակարարման համակարգի աշխատանքները ավարտվել են 2016 թվականին։
Բայց ոչ տեղական ինքնակառավարումը, ոչ էլ շինարարական ընկերությունը
ջուրը չտեսան։
Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիին» քաղաքապետի տեղակալ Զաուր
Տաբատաձեն, Բուրմայում իրականացված աշխատանքներում քաղաքապետարանը
գումար չի կորցրել։ Քաղաքապետարանը գյուղի ջրամատակարարման համակարգի
աշխատանքներով և նախահաշվարկային փաստաթղթերով զբաղվող ընկերությանը
դատի է տվել, վերջինս նախագծի համար ծախսված գումարները
կվերադարձնի։
06․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան