Առողջության համար վտանգավոր թափոնները Մառնեուլիի քաղաքապետարանը վեց ամսից ավելի է չի հեռացնում Կարմիր գյուղից

Առողջության համար վտանգավոր թափոնները Մառնեուլիի քաղաքապետարանը վեց ամսից ավելի է չի հեռացնում Կարմիր գյուղից


Առողջության համար վտանգավոր թափոնները Մառնեուլիի քաղաքապետարանը վեց ամսից ավելի է չի հեռացնում Կարմիր գյուղից
Վեց ամսից ավելի է , ինչ Կարմիր գյուղի բնակիչները ստիպված ապրում են շրջապատված առողջության համար վտանգավոր թափոններով։

2019 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով կարմիր գյուղում և մի քանի այլ գյուղերում վնասվել էր 391 տան տանիք։

Կարմիր գյուղում տան տանրքների մեծամասնությունը ազբեստից է եղել , որոնք ուժգին կարկուտի հետևանքով ճեղքվել են ։ Կառավարությունը բնակչությանը տրամադրել է տանիքածածկման պարագաներ, բայց ազբեստե տանիքի ճեղքված կտորտանքերը դեռ տարհանված չեն։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում շրջակա միջավայրի պահպանման «Սենի» կազմակերպության ներկայացուցիչ Կախա Ռուխաիան ասել է , որ ազբեստի մանրաթելերը շատ վտանգավոր են մարդու առողջության համար, քանի որ շնչուղիներով կարող են ներթափանցել օրգանիզմ և առաջացնել քաղցկեղ։
«Ազբեստի հետ աշխատելով պետք է պահպանել հատուկ կանոններ։ Անհրաժեշտ է , որ մարդը կրի հատուկ դիմակ՝ խուսաթելու համար մանրաթելերի ներթափանցումից։ Հեռացման պահին ամբողջ նյութը պետք է մշակվի խոնավ վիճակում և տեղափոխվի մեծ պոլիէթիլենային պարկերի մեջ»
,- ասել է Կախա Ռուխաիան։


«Սենի» ներկայացուցիչը նաև ասել է, որ ազբեստի թափոնների փողոցում մնալը մեկ րոպե անգամ թույլատրելի չէ։
Կարմիրգյուղացիները լավ գիտեն , որ իրենց առողջությունը վտանգված է։


«Ասում են , որ այս թափոնները քաղցկեղածին են և խնդրահարույց։ Երեխաները, տարեցները, երիտասարդները , բոլորը քայլում են փողոցներով շնչելով այս օդը։ Իրենք էլ գիտեն «Տեղական ինքնակառավարությունում» , որ սա շատ վատ է , բայց այնուամենայնիվ չեն տարհանում»,- ասել է Կարմիրգյուղի բնակիչ Գարիկ Պապայանը։

Յուրիկ Խաչատուրյանը ասում է , որ վախենում է քաղցկեղի զարգացումից, բայց տեղական ինքնակառավարումը դրան ուշադրություն չի դարձնում։

«Մոտավորապես տաս օր առաջ են եղել գյուղում՝ քաղաքապետը նույնպես , և ասել է, որ թափոնների տարհանման համար հայտարաված մրցույթը դեռ ոչ ոք չի շահել։ Կարծում եմ , որ երբ ընտրությունները մոտենան, կգան թափոնները տարհանելու և կասեն , տեսեք թե որքան լավն ենք մենք»,- ասել է Յուրիկ Խաչատուրյանը։
Տեղական ինքնակառավարումը տեղյակ է գյուղում տիրող իրավիճակին։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին «Ռադիո Մառնեուլիի»
հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին Կարմիր գյուղի բնակչությանը խոստացել է , որ քաղաքապետարանը կսկսի առողջության համար վտանգավոր թափոնների տարհանումը, բայց մինչև հիմա թափոնները չեն տարհանվել։ Քաղաքապետարանը բնակչությանը բաժանել է միայն թափոնների համար նախատեսված տոպրակներ։


Այսօր ՝ 2020 թվականի փետրվարի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրել են , որ քաղաքապետարանը մոտ ժամանակներում պլանավորում է գյուղից հեռացնել առողջության համար վտանգավոր թափոնները։ Քաղաքապետարանում թափոնների տարհանման ճշգրիտ ժամանակ չեն նշել։

17․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print