Մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) Մառնեուլիում անցկացված գյուղական ժողովները գնահատում է որպես ֆորմալ և երեևակայական ժողովրդավարություն



Մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) Մառնեուլիում անցկացված գյուղական ժողովները գնահատում է որպես ֆորմալ և երեևակայական ժողովրդավարություն



«Ընդհանուր դիտարկումներից բացահայտվեց, որ հանդիպումները պարզապես ձևականության և երևակայական ժողովրդավարության օրինակ է , որը ցույց է տալիս , որ առավել հրատապ և ընդհանուր խնդիրները վերացնելու փոխարեն շահում են բոլորովին այլ նախագծեր, որոնք ըստ մեր հետազոտությունների ավելի երկրորդական են համեմատած այլ խնդիրների հետ»,- այսպես է գնահատում

EMC հասարակական կազմակերպությունը Մառնեուլիում անցկացված գյուղական ընդհանուր ժողովները։
Կազմակերպությունը խնդրահարույց հարցերից մեկը համարում է հանդիպումների անցկացման գործընթացը։

«Մառնեուլիի քաղաքապետարանի 80 գյուղերում հանդիպումները գրվել և անց են կացվել 6 աշխատանքային օրում։ Ամեն օր զուգահեռաբար 4 տարբեր խմբեր անց են կացրել հանդիպումեր։ Նույն խումբը երբեմն հանդիպումներ է հասցրել ունենալ տարբեր գյուղերում»,- գրված է մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոնի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նաև գրում է, որ գյուղական ժողովները տեղի են ունեցել քաղաքապետարանի աշխատակիցների ծանոթների շնորհիվ և չեն եղել ներկայացուցչական բնույթի։ Ըստ կազմակերպության տեղեկատվության հանդիպումների անցկացման ընթացքում խնդրահարույց է եղել գենդերային հավասարակշռության պահպանումը, որի մասին վկայում է «Ռադիո Մառնեուլիի» պատրաստած նյութը Նորգիուլ գյուղում անցկացված ժողովից։
«Ժողովի թերություններից մեկն էլ եղել է այն , որ ժողովին չի մասնակցել մարդկանց այն թիվը որը ֆիքսվել է ստորագրություններով։ Որոշները ստորագրել են մի քանի անգամ, որոշները ստորագրել են չմասնակցելով հանդերձ։ Գյուղի ժողովներին որոշումները կայացվել են բնակիչների քիչ քանակով»,-գրված է կազմակերպության հայտարարության մեջ։


Կազմակերպությունը խոսում է բնակչության մեջ ժողովի մասին տեղեկության բացակայության մասին և Մառնեուլիի քաղաքապետարանին կոչ է անում տեղեկատվությունը տարածել այնպիսի ճանապարհներով ,որպեսզի բնակչությանը հնարավորինս հասանելի լինի։

18․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print