Վրաստանում գրանցվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը
Վրաստանում գրանցվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը
Վրաստանում գրանցվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը։

Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն արտակարգ ճեպազրույցի (բրիֆինգի ) ժամանակ։ Նրա խոսքերով, հիվանդը Իրանից Ադրբեջանի տարածքով է եկել և նրան ստուգել են մաքսային ծառայողները։

Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով, հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում , վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ է անում, որ այս պահին խուճապի պատճառ չկա։

«Մոտավորապես 50-ամյա տղամարդու մոտ, Վրաստանի սահմանը հատելու պահին, հայտնաբերել են ախտանիշներ։ Տվյալ անձը մեկ շաբաթ գտնվել է Իրանում անձնական գործերով։ Նրան երեք անգամ հետազոտել են և երեք անգամ վարակը հաստատվել է»,- ասել է Գամխրելիձեն։

26․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print