Մառնեուլիի քաղաքապետը կոչ է անում բնակիչներին խիստ անհրաժեշտությունից բացի տներից դուրս չգալ

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր ԴարգալիՆ ֆեյսբուքյան իր անձնական էջում գրառում է կատարել ՝ կոչ

անելով հատկապես տարեց բնակիչներին զերծ մնալ տանից դուրս գալուց։

Քաղաքապետի կողմից հրապարակված գրառման մեջ նշված է նաև, որ Վրաստանի սահմանները փակ են , և այսօրվանից ՝ մարտի 16-ից կփակվեն նաև ռեստորաններն ու բար-սրճարանները։

Զաուր Դարգալին բնակչությանը նաև կոչ է անում, որ զերծ մնան բանկեր գնալուց և նշել է , որ թոշակառուների թոշակները կուղարկվեն իրոնց գյուղեր։
Մառնեուլիի քաղաքապետը նաև անրադարձել է մթերային խանութներում բնակչության մեծաքանակ հոսքին և նշել, որ մթերքների պակաս չկա , հետևաբար խուճապի մատնվելու ևս։

16․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան

 

Print