Մառնեուլիի քաղաքապետարանը փնտրում է կամավորներ տարեցներին օգնելու համար

Մառնեուլիի քաղաքապետարանը փնտրում է կամավորներ տարեցներին օգնելու համար



“Դարձեք կամավոր – Դադարեցրեք վիրուսի տարածումը”։ Այս կարգախոսով Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսում է կամավորների հավաքում, որոնք կօգնեն տարեց քաղաքացիներին դեղորայքի և առաջնային մթերքի մատակարարմամբ և այլ գործողություններում։

Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիամ Խաչիձեն, քաղաքապետարանը նման որոշում կայացրել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։

«Այս միջոցառումները ուղղված են խոցելի խմբերի ինքնամեկուսացման խթանմանը։ Խնդրում ենք ցուցաբերել բարձր սոցիալական և քաղաքացիական պատասխանատվություն և ներգրավվել նախագծին։ Գործընթացին միանալու համար պարտադի է որ քաղաքացին լինի 18 տարեկանից բարձր , նախագծին միանալու ցանկության դեպքում պետք է լրացնել դիմումը։ Կամավորներին կտրվի համապատասխան հանդերձանք և կանցնեն հատուկ դասընթաց»,- գրված է քաղաքապետարանի ֆեյբուքյան էջում հրապարակված տեղեկատվության մեջ։

Ինչպես ասել է Մարիամ Խաչիձեն , կամավորների դասընթացի հարցը լիովին պարզաբանված է ,սակայն բանակցություններ են ընթանում առողջապահության ոլորտում գործող կազմակերպությունների հետ։

Թե քանի տարեցի կարող է անհրաժեշտ լինել կամավորների օգնությունը , այս մասին տեղական ինքնակառավարումը վիճակագրական տվյալներ չունի, բայց ինչպես քաղաքապետարանում են ասում ՝ քաղաքապետի ներկայացուցիչները գյուղերում ցուցակներ են կազմում և հնարավոր է ճշգրիտ տեղեկություն ստանանք վաղը։

«Ռադիո Մառնեուլին» փորձել է տեղեկություններ ստանալ Մառնեուլիի սոցիալական ծառայության գործակալությունից , բայց վերոնշյալ ծառայությունը նույնպես չունի վիճակագրություն թե մունիցիպալիտետի մաշտաբով քանի միայնակ տարեց կա։ Թոշակառուների թիվը Մառնեուլիի մաշտաբով 19 500 է։

Հայտի ձև ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfE0G5RgaeAVi80C8QQi5SwPvUrE5SRdN_EAa8zIsMA74TGHg/viewform?fbclid=IwAR0gX6wLxVp0nV7iUgQ4Q

18․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
თეგები: covid-19 COVID-19
FaceBook Twitter Google