Մառնեուլիի քաղաքապետարանը
փնտրում է կամավորներ տարեցներին օգնելու համար
“Դարձեք կամավոր – Դադարեցրեք վիրուսի տարածումը”։ Այս կարգախոսով
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսում է կամավորների
հավաքում, որոնք կօգնեն տարեց քաղաքացիներին դեղորայքի և առաջնային
մթերքի մատակարարմամբ և այլ գործողություններում։
Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում քաղաքապետարանի
հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիամ Խաչիձեն,
քաղաքապետարանը նման որոշում կայացրել է նոր կորոնավիրուսի տարածումը
կանխարգելելու նպատակով։
«Այս միջոցառումները ուղղված են խոցելի խմբերի ինքնամեկուսացման
խթանմանը։ Խնդրում ենք ցուցաբերել բարձր սոցիալական և քաղաքացիական
պատասխանատվություն և ներգրավվել նախագծին։ Գործընթացին միանալու
համար պարտադի է որ քաղաքացին լինի 18 տարեկանից բարձր , նախագծին
միանալու ցանկության դեպքում պետք է լրացնել դիմումը։ Կամավորներին
կտրվի համապատասխան հանդերձանք և կանցնեն հատուկ դասընթաց»,- գրված է
քաղաքապետարանի ֆեյբուքյան էջում հրապարակված տեղեկատվության մեջ։
Ինչպես ասել է Մարիամ Խաչիձեն , կամավորների դասընթացի հարցը լիովին
պարզաբանված է ,սակայն բանակցություններ են ընթանում առողջապահության
ոլորտում գործող կազմակերպությունների հետ։
Թե քանի տարեցի կարող է անհրաժեշտ լինել կամավորների օգնությունը ,
այս մասին տեղական ինքնակառավարումը վիճակագրական տվյալներ չունի,
բայց ինչպես քաղաքապետարանում են ասում ՝ քաղաքապետի
ներկայացուցիչները գյուղերում ցուցակներ են կազմում և հնարավոր է
ճշգրիտ տեղեկություն ստանանք վաղը։
«Ռադիո Մառնեուլին» փորձել է տեղեկություններ ստանալ Մառնեուլիի
սոցիալական ծառայության գործակալությունից , բայց վերոնշյալ
ծառայությունը նույնպես չունի վիճակագրություն թե մունիցիպալիտետի
մաշտաբով քանի միայնակ տարեց կա։ Թոշակառուների թիվը Մառնեուլիի
մաշտաբով 19 500 է։
Հայտի ձև ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfE0G5RgaeAVi80C8QQi5SwPvUrE5SRdN_EAa8zIsMA74TGHg/viewform?fbclid=IwAR0gX6wLxVp0nV7iUgQ4Q
18․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան