Կառավարությունը գնում է 500 տոննա շաքար, 500 տոննա մակարոնեղեն և 1․5 միլիոն լիտր բուսայուղ

Վրաստանի կառավարությունը 16 միլիոն լարիի 500 տոննա շաքար, 500 տոննա մակարոնեղեն և 1․5 միլիոն լիտր արևածաղկի բուսայուղ է գնում։
Համապատասխան կարգադրություններն արված են ։



Փաստաթղթում նշվում է, որ երկրում առաջնային անհրաժեշտության մթերքների պահուստի ստեղծման նպատակով, վերոնշյալ ապրանքները պետք է գնի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը:

«Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունից հատկացնել 16 000 000 լարի և Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության առաջարկության հիման վրա, Վրաստանի ֆինանսների նախարարությունը պետք է ապահովի 2020 թվականի բյուջեում համապատասխան փոփոխության իրականացումը»,- գրված է փաստաթղթում:


31․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google