Գագաթնակետին կարելի է սպասել ապրիլ ամսվա երկրորդ կեսին․Տիկարաձե


Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը

սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:
Ինչպես նշել է առողջապահության նախարարը ՝ այս փուլի համար ակնկալիքներն արդարացված են, որ մինչև ապրիլի 10- ը իրավիճակը կլինի աճող, բայց վերահսկելի։

«Մենք կարծում ենք , որ գագաթնակետային փուլը կարելի է ակնկալել ապրիլի երկրորդ կեսից: Այն մասին, թե որքանով կարող է լինել արդյունավետ կառավարում ինչպես պետական թիմից, այդպես էլ մեր քաղաքացների կողից և ինչպիսին կլինի կատարման մասը, կախված է նրանից, թե քանի հիվանդ ենք ունենալու ապրիլի վերջին և մայիսին, ինչպես նաև թե որքան կտևի այս պիկ շրջանը»,- ասել է Տիկարաձեն։

Ապրիլի 2-ի ժամը 14։00-ի տվյալներով, Վրաստանում կա կորոնավիրուսի 130 հաստատված դեպք:


02/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google