Մառնեուլիի շուկան բազմամարդ է և նկատվում է մթերքի գների բարձրացում

Չնայած երկրում կարանտինային ռեժիմի հայտարարմանը, այսօր ՝ ապրիլի 2-ին Մառնեուլիի կենտրոնական շուկան մարդաշատ էր։


Բնակիչները հիմնականում գնում են կարտոֆիլ, սոխ, կաղամբ և այլ մթերքներ։ Գնորդներն ու վաճառողները ասում են, որ կիտրոնի, մրգերի և սոխի գների զգալի աճ կա:

«Սոխը արժե 2,50 լարի և սրանից ավել ինչ՞ պետք է լինի։ Նախկինում 80 թեթրի արժեր ։ Կիտրոնը 4 լարիից հասել է մինչև 9 լարի»։

«1լ 50 թեթրիով եմ կարտոֆիլ գնել։ Երեկ որքան է եղել չգիտեմ»։
«Բարձրացել են կանաչեղենի, խնձորի և նարնջի գները»։

Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսի համայնքներն անցել են խիստ կարանտինի: Որոշումը կայացրել է կառավարությունն այն բանից հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ, և նրա վարակի աղբյուրը չի բացահայտվել: Ներքին գործերի նախարարությունը վերահսկում է մուտքի և ելքի հատուկ անցակետերը։




Print E-mail
FaceBook Twitter Google