Վրաստանում կորոնավիրուսից երրորդ մարդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից ևս մի պացիենտ է մահացել։ Հիվանդը բուժվում էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նա 86 տարեկան էր։

«Այսօր ,ցավոք, մեր կենտրոնում տեղի ունեցավ կորոնավիրուսից երրորդ մահվան դեպքը երկրում և առաջինը մեր հիվանդանոցում։ Ուզում եմ ասել , որ սա անխուսափելի էր։ Մահացածը 86-ամյա կին էր, որը երկու շաբաթ գտնվում էր մեզ մոտ։ Գործնականում սա հավանաբար ամենածանր դեպքն էր։

Բացի այն, որ 86 տարեկան էր, ուներ նաև ծանր նյարդաբանական հիվանդություն, երկկողմանի թոքաբորբ, որը գնահատվել է առավելագույն 24 միավորով, ինչն էլ նշանակում է, որ գործնականում թոքերի առողջ հյուսվածք չէր մնացել․ միառժամանակ այլ հիվանդություններ ևս ունեցել է։

Երկու շաբաթվա ընթացքում գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն ամեն ինչ արել են»,- հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցենցվաձեն լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

Սա Վրաստանում կորոնավիրուսային մահվան երրորդ դեպքն էր։
Աղբյուրը ՝ «Ինտերպրեսնյուզ»

07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google