Covid 19-ի դեպքերի ընդհանուր թիվը կկազմի 1 000-ից 2 000-ի սահմանում․Ցերցվաձե

 


Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի կանխատեսմամբ, Վրաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը չի գերազանցի 2 000-ը:

Ապրիլի 7-ին կայացած ճեպազրույցում Ցերցվաձեն ասել է, որ չնայած ներքին տարածմանը, երկրում օրեկան 20-ից ավելի դեպք չի գրանցվում ,ինչը բավականին փոքր թիվ է: Սակայն, նրա կանխատեսմամբ, դեպքերի թիվը կավելանա:

«Իմ կանխատեսումն այն է, որ մենք չենք կարողանա պահպանել այս իրավիճակը մինչև վերջ: Այսօր եթե երկու տասնյակ է, հետո կարող է լինել 3, 4 և 5 տասնյակ։ Բայց իմ կանխատեսմամբ Վրաստանում 100-ից ավելի դեպք օրեկան չի լինի։ Սա ասում եմ մեծ համոզմամբ»,- ասել է Ցեցվաձեն։

Ցերցվաձեն ասել է, որ երկրում ներքին տարածումը արագ է տեղի ունենում, ինչպես Մառնեուլիի դեպքում:

«Իմ կարծիքով, Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը չի գերազանցի 1000-ը կամ կլինի 1000-ի շրջանակներում, 1 000-ից 2 000-ի սահմանում»։

Գագաթնակետը իմ կանխատեսմամբ սպասվում է 2-3 շաբաթ հետո,այս գագաթնակետը պայթյուն չի լինի, մի քանի տասնյակ դեպքերի աճով, և այս գագաթնակետը կպահվանվի 2-3 շաբաթ։ Մոտավորապես մեկուկես ամսից համաճարակը կնվազի»,- հայտարարել է Ցեցվաձեն։

Ապրիլի 7-ի ժամը 18։48-ի տվյալներով Վրաստանում կա 195 հաստատված դեպք, որից 45-ը առողջացել են , 3-ը մահացել։

Սա նշանակում է, որ այս պահին երկրում կա 147 ակտիվ պացիենտ, այսինքն մարդ, ում մոտ հաստատվել է վիրուս և այժմ բուժվում է։
Այս ամենի հետ մեկտեղ կարանտինային ռեժիմում կա 4 708 անձ, իսկ հատուկ հսկողության տակ ՝ 370 ։

07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google