Ոստիկանությունը 24 ժամվա ընթացքում հայնաբերել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 158 դեպք

 


Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում , ամբողջ երկրի մաշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 158 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին «InterpressNews»-ին տեղեկացրել են Ներքին գործերի նախարարությունից։

«Ոստիկանները Վրաստանի կառավարության կողմից արտակարգ դրության պայմաններում միջոցների զգալի խստացման մասին կայացված որոշումների կատարման և պարետային ժամվա ընթացքում սահմանափակումները խախտողներին հայտնաբերելու համար շարունակում են աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում , ամբողջ երկրի մաշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 158 նոր դեպք է գրանցվել։ Ապրիլի 7-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 8-ի 06:00-ն ընկած ժամանակահատվածում պարետային ժամի խախտման համար ոստիկանությունը 121 քաղաքացու է տուգանել: Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները տուգանել են ևս 4 անձի հանրային տարածքում 3-ից ավելի անձի հավաքվելու և 2 մետր սոցիալական հեռավորություն չպահպանելու համար։ Ոստիկանությունը , հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, շարունակում է խստացնել վերահսկողությունը ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ: Համատեղ մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է ինքնամեկուսացման կարգը խախտելու ևս 2 նոր դեպք։ Իրավապահների կողմից ուղևորների տեղափոխման և ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգի խախտման փաստով տուգանվել է 31 անձ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության սահմանած սահմանափակումները, այլապես օրենքով սահմանված կարգով ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը և պահպանել Վրաստանի օրենսդրության պահանջները հանրային առողջության ոլորտում:
Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության `ֆիզիկական անձի համար 3000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձի համար` 15 000 լարի:


08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google