Վրացական արտադրության դիմակները դեղատներում կվաճառվեն 50 թեթրիով

 


Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, այսօրվանից վրացական արտադրության դիմակները մտնելու են դեղատների ցանցեր։

Էկոնոմիայի նախարարի խոսքով, նախնական փուլում խոսքը 400 000 դիմակի մասին է , որոնք Վրաստանի մաշտաբով կբաշխվեն դեղատների 4 ցանցերում ՝ Aversi, Pharmadepot, PSP և GPC:

«Ամենաուշը շաբաթ օրը վրացական արտադրության բազմակի օգտագործման դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել այս դեղատներից»,- Թուրնավան։
Նրա խոսքով, թեև կարի ընկերություններն անվճար են կարում, պետությունը ստիպված է մոբիլիզացնել հումքը տարբեր երկրներից և մեկ դիմակի կարելը 1 լարիից ավելի է անժենում, բայց դեղատան շրջանակներում դիմակները կվաճառվեն սուբսիդավորված գնով ՝ 50 թեթրիով։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, յուրաքանչյուր անձ կկարողանա ձեռք բերել 3 դիմակ։ Միևնույն ժամանակ նշել է , որ բացի վրացական արտադրանքից դեղատներում միևնույն ժամանակ կվաճառվեն նաև տարբեր գների դիմակներ։


08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google