Արտակարգ դրության կանոնները հնարավոր է ավելի խստացվեն

 


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է , որ երկրում արտակարգ դրության կանոնակարգերը հնարավոր է խստացվեն։

Այս մասին, վարչապետը հայտաարել է ի պատասխան լրագրողի հարցին, ով Լենտեխիում գրանցված կորոնավիրուսի դեպքի հետ կապված հարցրել է և հետաքրքրվել , արդյոք նախատեսվում է այստեղ հատուկ միջոցների ձեռնարկում։

«Մենք սպասում ենք Լենտեխիից թեստերի պատախաններին։ Բայց ,այնուամենայնիվ , պետք է հաշվի առնել նաև այն , որ երկրում մեծանում է տարածաշրջանային կլաստերի քանակը։ Մենք կարող ենք որոշում կայացնել խստացնել կանոնները ողջ երկրում և ոչ թե առանձին շրջաններում:

Քանի որ Քոբուլեթիում էլ բավականին լուրջ կլաստեր է, Մառնեուլի-Բոլնիսիում տիրող իրավիճակից տեղյակ եք, իսկ հիմա Լենտեխին է հայտնվել, մի քանի դեպքեր կան Սամեգրելոյում, Բաթումիում, տեսնենք թե ինչ արդյունքներ կլինեն»,- ասել է Գախարիան։


09/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google