Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է , որ երկրում արտակարգ
դրության կանոնակարգերը հնարավոր է խստացվեն։
Այս մասին, վարչապետը հայտաարել է ի պատասխան լրագրողի հարցին, ով
Լենտեխիում գրանցված կորոնավիրուսի դեպքի հետ կապված հարցրել է և
հետաքրքրվել , արդյոք նախատեսվում է այստեղ հատուկ միջոցների
ձեռնարկում։
«Մենք սպասում ենք Լենտեխիից թեստերի պատախաններին։ Բայց
,այնուամենայնիվ , պետք է հաշվի առնել նաև այն , որ երկրում մեծանում
է տարածաշրջանային կլաստերի քանակը։ Մենք կարող ենք որոշում կայացնել
խստացնել կանոնները ողջ երկրում և ոչ թե առանձին շրջաններում:
Քանի որ Քոբուլեթիում էլ բավականին լուրջ կլաստեր է,
Մառնեուլի-Բոլնիսիում տիրող իրավիճակից տեղյակ եք, իսկ հիմա Լենտեխին
է հայտնվել, մի քանի դեպքեր կան Սամեգրելոյում, Բաթումիում, տեսնենք
թե ինչ արդյունքներ կլինեն»,- ասել է Գախարիան։
09/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան