Առաջին համալսարանական կլինիկայի ներկայացուցիչ Լալի Տուրձելաձեն
լրատվամիջոցներին տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում
կորոնավիրուսից մահացած հինգերորդ պացիենտի մասին: Մահացածը 68-ամյա
մի տղամարդ էր, որը գտնվում էր արհեստական շնչառության սարքի ներքո:
Վերջինս Բոլնիսիի կլաստերից էր։
«Մահացել է պացիենտներից մեկը ՝ 68-ամյա տղամարդ Բոլնիսիի կլաստերից,
որը մեզ մոտ էր բուժվում և գտնվում էր արհեստական շնչառության ապարատի
տակ։ Գիտեք, որ մեզ մոտ 9 հիվանդ բուժվում էր վերակենդանացման
բաժանմունքում , որոնցից 7-ը շնչառական սարքավորումների ներքո, երեքը
կրիտիկական վիճակում, հիվանդներից մեկն էլ հենց այդ մարդն էր, որը
տարել էր սրտմկանային ինֆարկտ և ուներ սրտի անբավարարություն, մեզ մոտ
էր տեղափոխվել սուր շնչառական անբավարարությամբ։ Պացիենտը սրտմկանի
ինֆրակտի պատճառով ունեցել է որոշակի բարդույթներ՝ շնչառական ուղիների
բարդություն, որին ավելացել է երկկողմանի սուր թոքաբորբ, սեպսիս, իսկ
մահվան անմիջական պատճառը թոքային էմբոլիան էր»,- ասել է Լալի
Տուրձելաձեն։
22/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան