Մահացածը 68-ամյա տղամարդ է, Բոլնիսիի կլաստերից․Տուրձելաձե

 


Առաջին համալսարանական կլինիկայի ներկայացուցիչ Լալի Տուրձելաձեն լրատվամիջոցներին տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ պացիենտի մասին: Մահացածը 68-ամյա մի տղամարդ էր, որը գտնվում էր արհեստական շնչառության սարքի ներքո: Վերջինս Բոլնիսիի կլաստերից էր։
«Մահացել է պացիենտներից մեկը ՝ 68-ամյա տղամարդ Բոլնիսիի կլաստերից, որը մեզ մոտ էր բուժվում և գտնվում էր արհեստական շնչառության ապարատի տակ։ Գիտեք, որ մեզ մոտ 9 հիվանդ բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում , որոնցից 7-ը շնչառական սարքավորումների ներքո, երեքը կրիտիկական վիճակում, հիվանդներից մեկն էլ հենց այդ մարդն էր, որը տարել էր սրտմկանային ինֆարկտ և ուներ սրտի անբավարարություն, մեզ մոտ էր տեղափոխվել սուր շնչառական անբավարարությամբ։ Պացիենտը սրտմկանի ինֆրակտի պատճառով ունեցել է որոշակի բարդույթներ՝ շնչառական ուղիների բարդություն, որին ավելացել է երկկողմանի սուր թոքաբորբ, սեպսիս, իսկ մահվան անմիջական պատճառը թոքային էմբոլիան էր»,- ասել է Լալի Տուրձելաձեն։

22/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print