Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խոսքով, լրագրողների կորոնավիրուսի թեստավորումը կսկսվի այսօրվանից

 


Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեի խոսքով ՝ լրագրողների թեստավորումը, որպես թիրախային խմբերից մեկիը, հիվանդանոցում կսկսվի այսօրվանից:
Ըստ նրա ՝ նախ լրագրողների վրա կկիրառվեն արագ թեստեր, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, դրանք կփոխարինվեն PCR թեստերով:
«Թիրախային խմբերը շատ կլինեն, առաջին հերթին թիրախային խումբը լրագրողներն են: Երեկ կլինիկական խմբի ժողովի ժամանակ ես հայտարարեցի, որ կսկսենք լրագրողների թեստավորումը։ Այսօր մենք սկսում ենք թեստավորել լրագրողներին, սա արագ թեստավորում է , և եթե անհրաժեշտ լինի, մենք կանցկացնենք նաև PCR թեստավորում։ Այս թվում այսօրվանից կսկսվի նաև ծերանոցների ծերերի թեստավորումը, ինչը շատ լավ և կարևոր որոշում է: Այս թիրախային խմերը պաշպանելով, մենք կարող ենք զգալիորեն նվազեցնել վարակի տարածման ռիսկը »,- նշել է Լևան Գոփոձեն։

29/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google