Կորոնավիրուս․ Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինինիկայից ուղարկված թեստի պատասխանները բացասական են

 

Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից Լուգարի լաբարատորիա ուղարկված 5 թեստի պատասխանները բացասական են։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում «Ջեո Հոպիտալ» կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ կորոնավիրուսի թեստերն ուղարկվել են լաբարատորիա մայիսի 6-ին։
Մայիսի 7-ին ժամը 15։00-ի դրությամբ կլինիկա է տեղափոխվել կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով հինգ անձ։ Նրանց թեստերը օրվա վերջում կուղարկվեն Լուգարի լաբարատորիա։ Պատասխանները կլինեն վաղը՝ մայիսի 8-ին։
Մայիսի 6-ին Մառնեուլիում բավական մեծ թվով մարդիկ են թեստավորվել, ընդհանուր առմամբ 303 անձ։
Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ասել է , որ թեստավորվեն են քաղաքապետարանի և մասնավոր հատվածի աշխատակիցներ։ Բոլոր 303 թեստի պատասխանները բացասական են։
«Թեստավորման աշխտանքները սկսվել են երեկ։ Թեստավորվում են այն անձիք, ովքեր ամեն օր շփում են ունենում բնակչության հետ»,- ասել է Զաուր Դարգալին։
Մառնեուլիում PCR թեստավորումը իրականացնում են Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները: Ինչպես ասել է Զաուր Դարգալին, փորձարկումն իրականացվում է տարբեր վայրերում: Թեստավորումը կիրականացվի փուլերով։

07/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google