Մառնեուլիից ուղարկված կորոնավիրուսի 345 թեստի պատասխանն էլ բացասական են

 

Մառնեուլիից ուղարկված կորոնավիրուսի 345 թեստի պատասխանն էլ բացասական են

Մայիսի 7-ին Մառնեուլիում կորոնավիրուսի համար թեստավորվել է 370 մարդ: «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ասել է , որ այս փուլում նրանք սպասում են վերջին 15 թեստի պատասխանին:
«Մնացած պատասխանների հիման վրա, ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Այս մարդիկ են պետական ծառայողները և մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք անմիջական կապի մեջ են բնակչության հետ », - ասել է Զաուր Դարգալին։
Մայիսի 7-ին թեստավորվել են նաև «Ջեո Հոսպիտալ» կլինիկայի 15 բժիշկ և 5 պացիենտ։ Նրանց պատասխանները նույնպես բացասական են։
Մայիսի 6-ին, Մառնեուլիում անց է կացվել կորոնավիրուսի լայնածավալ թեստավորման առաջին փուլը։ Թեստավորվել է ընդհանուր առմամբ 303 անձ։ Նրանց թեստերի պատասխանները բացասական են։
Մառնեուլիի համայնքը փակվել է մարտի 23-ին։ Վերոնշյալ որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունն այն բանից հետո, երբ Մառնեուլիում գրանցվեց վարակի առաջին դեպքը և չբացահայտվեց վարակման աղբյուրը։ Արգելված է համայնքի տարածք ելք ու մուտքը։ Մառնեուլիի մուտքերի մոտ կա 12 անցակետ։
Մայիսի 18-ից Մառնեուլին կբացվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 7-ին կայացած կառավարությն նիստում։


 

Print E-mail
FaceBook Twitter Google